Բաժիններ՝

Գրոսին ժամանել է Կուրչատով՝ Կուրսկի ատոմակայանի զննության համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է ՌԴ Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։

Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Գրոսին ավելի վաղ շատ լուրջ է համարել Կուրսկի ատոմակայանի վնասման վտանգն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով։ Նա հայտնել է կայան այցելելու պլանների մասին՝ զրուցելու դրա ղեկավարության հետ և պարզելու՝ արդյոք ատոմակայանը ենթարկվել է հարձակման: ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ռազմական ակտիվությունն ատոմակայանի մերձակայքում լուրջ վտանգ է միջուկային և ֆիզիկական անվտանգության համար։ ՏԱՍՍ-ը նշում է, որ ուղևորությունը Կուրսկի ԱԷԿ ժամանակին հասանելիություն կապահովի իրավիճակի անկախ գնահատման համար:

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։ Կիևում հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել մարզի 90-ից ավելի բնակավայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս