Բաժիններ՝

Կարմիր ծովում շարունակում է այրվել հութիների կողմից գրոհի ենթարկված հունական լցանավը

Կարմիր ծովում շարունակվում է օգոստոսի 21-ին գնդակոծված հունական Sounion լցանավում բռնկված հրդեհը. նավթի արտահոսք չի դիտվում, սակայն իրավիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ծովային հրամանատարության մամուլի տեղեկագիրը:

«Մենք առայժմ նավթի արտահոսքի ակնհայտ նշաններ չենք տեսնում», – հայտարարել է հրամանատարությունը:

Զինվորականների կողմից հրապարակված նյութերում հրդեհի օջախներ կարելի է նկատել լցանավի տախտակամածի առնվազն ինը կետում։

Այս հարձակումը վերջին շաբաթներին ամենախաշորն է Եմենի հութիների կողմից, որոնք շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով անցնող նավերը՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտ օգոստոսի 21-ին գնդակոծված Sounion նավում գտնվում էր Ռուսաստանի 2 քաղաքացի և 23 ֆիլիպինցի։ Նրանց փրկել է օգնության հասած ֆրանսիական էսկադրային ականակիրը։Հութիները հայտարարել են, որ գրոհել են նավի վրա, քանի որ այն պատկանում է Իսրայելի հետ համագործակցող ընկերությանը: Նավը տեղափոխում էր 150 հազար տոննա իրաքյան նավթ։Եմենի հութիները Կարմիր ծովում նավերի վրա են գրոհում` ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատասխանում են՝ պարբերաբար հարվածներ հասցնելով Եմենում հութիների օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս