Բաժիններ՝

Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին: 51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ: Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս