Բաժիններ՝

Իտալիայում գործ են հարուցել Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավի նավապետի դեմ

Դատախազությունը գործ է հարուցել օգոստոսի 19-ին Սիցիլիայի ափերի մոտ խորտակված Bayesian զբոսանավի նավապետ Ջեյմս Քեթֆիլդի դեմ։ Այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։Նավապետին կասկածում են նավաբեկության և յոթ մարդու չկանխամտածված սպանության մեջ։

Ավելի վաղ La Stampa թերթը հաղորդել էր, որ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են զբոսանավի նավապետ Քեթֆիլդի դերը Սիցիլիայի ափերի մոտ նավի խորտակման հարցում:

Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով: 

Զոհերի թվում են բրիտանացի հայտնի ձեռնարկատեր Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստր Հաննան, աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան, ինչպես նաև նավի շեֆ-խոհարարը։ 15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս