Բաժիններ՝

Լոնդոնում Նոթինգ Հիլի կառնավալի ժամանակ 3 մարդ դանակահարվել է, 103 մարդ՝ ձերբակալվել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը 103 մարդու է ձերբակալել օգոստոսի 26-ին Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում աֆրո-կարիբյան մշակույթի կառնավալի առաջին օրվանից հետո, 3 մարդ դանակահարվել է:

Այդ մասին ասված է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ սառը զենքով հարձակման ենթարկված երեք հոգուց ամենից շատ անհանգստություն է առաջացնում  32-ամյա կնոջ վիճակը, որը կառնավալի էր եկել իր երեխայի հետ։ Կինը գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքը վտանգի տակ է։

Վիրավորվել են նաև 24 և 29 տարեկան տղամարդիկ։Ոստիկանության 15 աշխատակից ենթարկվել է հարձակման:Ձերբակալության ամենատարածված պատճառ է դարձել թմրանյութեր պահելը, այդ թվում՝ դրանց իրացման նպատակով։ Ձերբակալությունների այլ պատճառների թվում են վտանգավոր զենք ունենելը, հարձակումներն արտակարգ ծառայությունների աշխատակիցների վրա, կողոպուտները, սեռական բնույթի հանցագործությունները: 

Կառնավալի ժամանակ անվտանգության ապահովման համար ներգրավվել է մոտ 7000 ոստիկան, որոնց լիազորություններն ընդլայնվել են՝ զննելու ցանկացած կասկածելի անձի։ Կառնավալի  երկրորդ և վերջին օրը օգոստոսի 26-ն է։Նոթինգ Հիլի ավանդական կառնավալը Լոնդոնի հյուսիս-արևմուտքում անցկացվում է 1966 թվականից: Ամեն տարի Եվրոպայում այս խոշորագույն փողոցային փառատոնին են այցելում  ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ և զբոսաշրջիկներ: Կառնավալի օրերին Լոնդոնում կտրուկ աճում է բռնության և հանցագործությունների մակարդակը, հատկապես՝ սառը զենքի գործադրմամբ, ինչպես նաև թմրանյութերի գործածման և ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս