Բաժիններ՝

Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է մինչև 200 մարդ

Մինչև 200 մարդ է զոհվել, ևս 140-ը՝ վիրավորվել Բուրկինա Ֆասոյի Բարսալոգու բնակավայրի վրա զինյալների հարձակման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera լրատվամիջոցից։Զոների թվում կան զինվորականներ և քաղաքացիական անձինք: Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, դրա պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջամա աթ Նուսրաթ» խմբավորումը։

Զինյալները հարձակվել են մարդկանց խմբի վրա, որոնք խրամատներ էին փորում քաղաքի պաշտպանության համար:

Բուրկինա Ֆասոյի անվտանգության ծառայության տվյալներով՝ ահաբեկիչները կարողացել են զավթել շարժական հիվանդանոց և զենք:

Վերջին տասնամյակի ընթացքում Բուրկինա Ֆասոյում զինված խմբավորումները սպանել են տասնյակ հազարավոր մարդկանց, տեղահանել ավելի քան 2 միլիոն մարդու։ Նորվեգիայի փախստականների հարցերով խորհրդի տվյալներով՝ Բուրկինա Ֆասոյում 2023 թվականին ավելի քան 8400 մարդ է սպանվել՝ 2022 թվականի համեմատ գրեթե երկու անգամ ավելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս