Բաժիններ՝

Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. զոհվել է Reuters-ի խորհրդականը

Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային համակցված հարձակման։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բացի տասնյակ անօդաչուներից, ռուսական ինքնաթիռներից և նավերից նույնպես Ուկրաինայի տարբեր մարզերի ուղղությամբ արձակվել են հրթիռներ։

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Չերկասիի, Խարկովի մարզերում։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է իր աշխատակից, Բրիտանիայի քաղաքացի Ռայան Էվանսը։ Նա աշխատում էր որպես անվտանգության հարցերով խորհրդական և գտնվում էր հրթիռային հարվածի ենթարկված «Սապֆիր» հյուրանոցում։

Reuters-ի երկու աշխատակից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ Դոնեցկի մարզային դատախազության՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս