Բաժիններ՝

Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 00:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս