Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ին: Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսը գոլառատ էր:

«Պուշկաշ Ակադեմիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նոգին, իսկ «Արարատ-Արմենիա»-ից երկու գոլ խփեցին Սերոբյանն ու Հարությունյանը:

Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց խփել երրորդ գնդակը` առաջ անցելով հաշվի մեջ: Աչքի ընկավ Դուարտեն: Սակայն «Պուշկաշ Ակադեմիա»-ն կարողացավ հանդիպման ավելացված ժամանակում 3-րդ գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասը:

«Պուշկաշ Ակադմեիա»-«Արարատ-Արմենիա»` 3:3:Թիմերի առաջին հանդիպում ավարտվել էր «Պուշկաշ Ակադեմիա»-ի նվազագույն հաշվով հաղթանակով:

«Պուշկաշ Ակադեմիա»-ն էլ կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս