ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին տեղեկություն է ստացել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել չգործող ջրատարը։Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, հոսանքազրկել և մոտեցրել ավտոքարշակին: