Բաժիններ՝

Բելգորոդի սահմանամերձ շրջաններից մեկից բնակչության տարհանում է սկսվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն օգոստոսի 12-ի առավոտյան հայտարարել է Կրասնայա Յարուգայի շրջանի սահմանին ուկրաինական զորքերի ակտիվության և բնակիչների՝ անվտանգ վայրեր տարհանում սկսելու մասին։

«Մենք տագնապալի առավոտ ունենք, թշնամին ակտիվ է Կրասնայա Յարուգայի շրջանի սահմանին…. Մեր բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար սկսում ենք Կրասնայա Յարուգայի շրջանում ապրող մարդկանց տեղափոխել ավելի ապահով վայրեր», – ասել է նա տեսաուղերձում։

Տեղում արդեն ընթանում է քաղաքացիների հեռացման գործընթացը, տարածք է ուղարկվել տրանսպորտ, հավելել է Գլադկովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Կրասնայա Յարուգայի Վյազովոյե գյուղը երկու անգամ ենթարկվել է ականանետային հարվածների, վնասվել է էլեկտրամատակարարման գիծը։ Գրայվորոնի շրջանն, ըստ Գլադկովի, նույնպես ենթարկվել է հարձակման երկու կամիկաձե անօդաչուներով։ Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։ Տուժածներ չկան։ Կրասնայա Յարուգայի շրջկենտրոնը 45 կմ է հեռու Կուրսկի մարզի Սուջայի շրջանից, որտեղ օգոստոսի 6-ից մարտեր են ընթանում սահմանն անցած ուկրաինական ուժերի դեմ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս