Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի կադրերը սարսափելի է որակել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման զանգվածային սպանություններն արդարացում չունեն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված: Հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: