Բաժիններ՝

Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել. գույքը ամբողջությամբ այրվել է

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 33 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ, 11-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս