Գուրգեն Արսենյանը դադարեցրեց պատգամավորական լիազորությունները․ հայտնի է՝ ով է հաջորդ պատգամավորը

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։

ԱԺ-ից տեղեկանում ենք, որ Գուրգեն Արսենյանի կողմից ստացել են դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Պատգամավորական ցուցակում հաջորդը Արմենուհի Ղազարյանն է։ Արմենուհի Ղազարյանն Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին:

Տեսանյութեր

Լրահոս