Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունը ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երևում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը «Ժողովրդի»հետ զրույցում ասել է. «Մենք ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, մեզ համար հստակ է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մտադիր չեն արտահերթ ընտրությունների գնալ, բացի սրանից` շարժման մեջ կան մարդիկ, ովքեր մեզ համար անընդունելի են»:

Տեսանյութեր

Լրահոս