ԼՂ-ից բռնի տեղահանվածները կեղծ նամակներ են ստանում. նախարարությունը զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է զերծ մնալ անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։

«Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։

Տեղեկացնում ենք, որ նշված հաղորդագրությունը Կեղծ է. այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։ Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց»,- նշված է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունից զգուշացնում են, որ անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար։

Տեսանյութեր

Լրահոս