 
                        ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով
 
                                    Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եթե 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմում էր մոտ 583 մլրդ դոլար, ապա 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 528 մլրդ դոլար։
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։ Պարտքի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝ հայկական դրամով պարտատոմսերը կազմել են 49,2%, արտասահմանյան վարկերը՝ 37,2%, եվրապարտատոմսերը՝ 13,4%։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        