2024թ. 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %

ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. կիսամյակին 2023 թ. կիսամյակի համեմատ կազմել է 10.4 %։

Կիսամյակային բարձր ցուցանիշներ են արձանագրել արդյունաբերությունը՝ 18.2 %, առևտուրը՝  22.9 %, շինարարությունը՝ 15.7 %։ Ծառայությունների ոլորտում 4.4 % աճ է գրանցվել:

2024թ. առաջին կիսամյակում 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է՝ կազմելով 34.4 %, ներմուծումը՝ 86.5 %։

Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև 2024 թ. հունիսից` համեմատելով այն 2023 թ. հունիսի հետ։ Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 7.1 %, գնաճը՝ 0.8 %։

Ինչ վերաբերում է մյուս ցուցանիշներին, ապա արդյունաբերության աճը կազմել է 1.4 %, շինարարությունը՝ 18 %, առևտուրը՝ 16.2 %, ծառայությունները՝ 7.8 %։

Արտահանման ծավալները 2024թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել են 59.9 %-ի շրջանակում, ներուծումը` 20.6 %-ի։

Տեսանյութեր

Լրահոս