Բաժիններ՝

«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։

Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։

Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 խ/մ գերաններով։ 68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չուներ։ Նա ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։ Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։

«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատավում է նախաքննություն։

Հիշեցնենք՝ բնապահպանական ոլորտի հանցագործությունները մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Իսկ բնության և շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը օրինապահ քաղաքացու նկարագրի կարևոր ցուցիչներից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031