Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են Մաթոսավանքի ճանապարհին մոլորված քաղաքացիներին

Հուլիսի 16-ին՝ ժամը 20:13-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Հ. Մ.-ին (ծնված 1987 թ.), Ժ. Հ.-ին (ծնված 1987 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2015 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2019 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031