![](/banners/BeFunky-design.jpg)
Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականը
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/f6696a48af0019_6696a48af0056.thumb_.png)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։
Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Աթալի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։
Նշվում է, որ կառավարությունը դեռևս կշարունակի աշխատանքը նախկին կազմով, մինչև նոր կառավարության նշանակումը։