Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Իլոն Մասկը ցանկանում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):
The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ Մասկը պատրաստ է ամսական 45 մլն դոլար նվիրաբերել Թրամփի քարոզարշավին։
Միջոցները կուղղվեն America PAC-ին:
Մասկն արդեն գաղտնի մեծ նվիրատվություն է կատարել այս կազմակերպությանը։ America PAC-ն ուղղակիորեն կապված չէ Թրամփի նախընտրական շտաբի հետ, բայց աշխատում է ԱՄՆ նախկին նախագահի համար «կուլիսներում»՝ ընտրողներին հետազոտելով և լրատվամիջոցներում պատվիրված նյութերը վերահսկելով: