Նարեկ Ա.-ն Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Բազումի բաժնի, Միգրացիայի ծառայության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 12-ին Բազումի բաժին է ներկայացել 33-ամյա Նարեկ Ա.-ն: Նա հունիսի 26-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։
Նարեկ Ա.-ի ներկայանալու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, դատախազությանը և ԱՆ փոխօգնության վարչությանը։