Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 90-ը։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարը։
«Օկուպացիան ջարդեր է իրականացրել Խան Յունիս նահանգի Մավասսի շրջանում: Նասեր բժշկական համալիր են տեղափոխվել քսան զոհ և 90-ից ավելի վիրավորներ», – նշվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: