Ռուսաստանը հանդես է գալիս hակամարտnւթյան ամբողջական և վերջնական ավարտի օգտին. Պուտին
Զինադադար կամ դադար չպետք է լինի, Մոսկվան հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին։
Այս մասին ասել է ՌԴ նախագահը՝ ամփոփելով Հունգարիայի առաջնորդ Օրբանի հետ բանակցությունների արդյունքները:
«Կիևի ռեժիմը չի ցանկանանում նույնիսկ մտածել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, քանի որ այդ դեպքում կկորցնի ռազմական դրությունը երկարաձգելու պատրվակը, ստիպված կլինեն ընտրություններ անցկացնել։
Իսկ ընտրություններում հաղթելու շանսերը լեգիտիմությունը կորցրած ուկրաինական ղեկավարության համար մոտ են զրոյի», – հայտարարել է Պուտինը։