Հայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
                                    Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը:
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:
Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    