Կիպրոսի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:
«Քննարկել ենք Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր»,-գրել է նախարարը: