Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. Իրանի դեսպան

Մենք ընդգծել ենք մեր դիրքորոշումը Պաղեստինի հարցի նկատմամբ, մեր սկզբունքային դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը. մենք ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այս քաջ եւ դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարեւորում է Պեղեստինի ժողովրդի իրավունքները եւ դեմ է իրավունքների խախտմանը, որ դրսեւորվում է սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ:

Այն երկրները, որոնք աջակցում են Պեղեստինի ժողովրդին եւ նրա իրավունքները, դրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում: Այն հանցագործությունները, որ իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են աշխարհում: Ով լռում է դրանց մասին, նա մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպիսին կլինի Իրանի արձագանքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագերսիայի դեպքում, Իրանն ինչպիսի գործողությունների կարող է դիմել, դեսպանը պատասխանեց. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձեւին, դա կախված է ՀՀ կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս