Իրանը կարևորում է ՌԴ-ի հետ նոր համաձայնագիրն ամբողջ Մերձավոր Արևելքը գազով ապահովելու տեսանկյունից
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ «Գազպրոմի» և Իրանի National Iranian Gas Company-ի (NIGC) միջև հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ճանապարհին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Այս պլանի իրագործումը կապահովի ոչ միայն երկու երկրների տնտեսական շահերը, այլև ողջ տարածաշրջանի շահերը», – գործակալությունը մեջբերում է Մոխբերի հայտարարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա «գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համաձայնագրերի իրագործման առաջընթացի կապակցությամբ, ռազմավարական հարաբերությունները համարել է անփոփոխ և ընդգծել Թեհրանի և Մոսկվայի բանակցությունների», ինչպես նաև «տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ընդհանուր տեսակետների կարևորությունը»։
Մոխբերը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
Իրան ռուսական գազի մատակարարումների կազմակերպման վերաբերյալ ռազմավարական հուշագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ «Գազպրոմ» ՓԲԸ-ի պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում