Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի նախագահ ընտրվելուն․ սոցհարցում

ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությանը չեն գոհացնում երկրի նախագահի թեկնածուները` գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը և պետության նախկին ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են սոցհարցման տվյալները, որն անցկացվել է New York Times/Siena College-ի կողմից:

Հարցվածների 61%-ը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը պետք է այլ թեկնածու առաջադրեր, 54%-ն արտահայտվել է Հանրապետական կուսակցության մեկ այլ թեկնածուի օգտին։

Հարցումը հունիսի 20-25-ն անցկացվել է գրանցված 1226 ընտրողների շրջանում, թեկնածուների` հունիսի 26-ին անցկացված առաջին բանավեճի նախօրյակին:

Ընդ որում, հարցվածների 77%-ը հայտարարել է, որ մտադիր է դիտել բանավեճը, իսկ 19%-ը հայտարարել է, որ չի պատրաստվում:

Մինչ Թրամփը վերջին շաբաթում ակտիվ նախընտրական քարոզարշավ է անցկացրել երկրի տարբեր քաղաքներում, Բայդենը հունիսի 20-ից մնացել է Քեմփ Դեյվիդում` պատրաստվելով հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս