Գիշերը Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-i5ywIIWz79Wu7V.jpg)
Հունիսի 27-ին, ժամը 01:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությանը:
Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհից: