Բաժիններ՝

Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալության հրաման է տվել

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրաման է տվել` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործությունների հետ: Այս մասին նշված է ՄՔԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ հրամանների բովանդակությունը գաղտնի է պահվում վկաներին պաշտպանելու և հետաքննության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մարտին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի որոշումները։

«Մենք ստատուտի մասնակից չենք, մենք չենք ճանաչում դա», – ասել էր Պեսկովը ՌԴ հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշին և Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովին ձերբակալելու հրաման տալու վերաբերյալ ՄՔԴ-ի որոշումը մեկնաբանելիս։

2023 թվականին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության հրաման է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս