Բաժիններ՝

Հայաստանն ՕԽ-ին կունենա երկու լողորդ

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով:

Ինչպես հայտնում է Հայաստանի լողի ֆեդերացիան, Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստացել ամենաբարձր վարկանիշ ունեցող Հայաստանի երկու ներկայացուցիչները` Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք խաղերին կմասնակցեն «սպիտակ քարտ»-ով: Թե Բարսեղյանը, թե Մանուչարյանը մասնակցել են Տոկիոյի ամառային խաղերին ևս:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 12 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը,Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս