Բաժիններ՝

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե իրեն ստորագրության համար ներկայացվի Պենտագոնի հատկացումների մասին օրինագիծը, որը պատրաստվել է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից նոր ֆինանսական տարվա համար։ Այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։

Նշվում է, որ օրինագիծը չի ստանա դեմոկրատների աջակցությունը, քանի որ այնտեղ կան մի շարք պահպանողական դրույթներ, որոնք թիրախավորում են հղիության վաղաժամ ընդհատման, կլիմայի փոփոխության, բազմազանության և ներառականության հետ կապված քաղաքականությունը։

Բայդենի թիմը նաև քննադատել է հանրապետականներին նախագծում Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար 300 միլիոն դոլարի բյուջեի հայտը չներառելու համար։ Այս նախաձեռնությունը նախատեսում է վերապատրաստել և հանդերձել ուկրաինացի զինվորներին։

Հանրապետականները նշում են, որ այդ ֆինանսավորման կարիքն այլևս չկա, քանի որ Կոնգրեսն այս գարնանը հաստատել է Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս