2018թ. փետրվարից հետո, նոր իշխանության ժամանակ, սրանից չխոսվեց, պրոցեսը վիժեցվեց ու սկսվեց սեփական կետի աղետը…Հայկ Դերզյան
Հայկ Դերզյանը գրում է. «Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հիշեցնենք
2016թ. մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպմանը համաձայնեցվեց ամենակարճ ժամկետներում հաստատել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ և միջոցառումներ: Նախագահները նաև համաձայնել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:
2018թ. փետրվարից հետո, նոր իշխանության ժամանակ, սրանից չխոսվեց, պրոցեսը վիժեցվեց ու սկսվեց սեփական կետի աղետը…»։