Ես իհարկե չգիտեմ, թե ու՞մ «հորդորով» կամ «ցուցումով» է Հայաստանը ճանաչել Պաղեստինի անկախությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․. «Ես իհարկե չգիտեմ, թե ու՞մ «հորդորով» կամ «ցուցումով» է Հայաստանը ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Ես իմ կարծիքն արտահայտել եմ, որ ըստ իս այստեղ ավելի շատ եղել է կոմունիկացիա Փարիզի եւ Վատիկանի հետ: Դե, ես էլ սխալական մահկանացում եմ, կարող եմ աշխարհը տեսնել այդպես: Ինչու՞ այդպես, որովհետեւ գոնե ինչ որ էսպես մշուշոտ տեսնում եմ, թե ինչու՞ այդտեղ կարող էր լինել շահառություն՝ «արեւելյան քրիստոնեության» գործոնի խաղարկման իմաստով:

Թե օրինակ Հայաստանի ճանաչումով ասենք Անկարայի, կամ Մոսկվայի ի՞նչն է ավելացել Մերձավոր Արեւելքում, կամ Հայաստանի չճանաչումով ի՞նչն էր պակաս նրանց համար, սա գոնե առայժմ չեմ պատկերացնում, չեմ հասկանում, անկեղծ, առանց հեգնանքի:

Գուցե կա՞ բացատրություն: Սիրով կլսեմ: Եթե իհարկե Մոսկվայի կամ Անկարայի «վարկածներ» բարձրաձայնելը զուտ «մտասեւեռման» հարց չէ, «ուրիշ հերոսի անուն չիմանալու» հարց չէ»:

Տեսանյութեր

Լրահոս