Բաժիններ՝

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզային կենտրոնները և զրկի դիվանագետներին հարկային արտոնություններից:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը կփակի ԱՄՆ-ում ՌԴ վիզային կենտրոնի երկու բաժանմունքները, ինչպես նաև կզրկի ռուս դիվանագետներին երկրում հարկեր չվճարելու արտոնությունից։ Դեսպանի խոսքով՝ ամերիկյան կողմը որևէ կերպ չի բացատրել իր գործողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս