Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-QdqujeZUlrSYo.jpg)
Քուվեյթի Պետությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը։
Քուվեյթը սա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: