Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը
Եգիպտոսը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը:
Այս մասին տեղեկանուն ենք Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունից:
Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարությամբ բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։
Եգիպտոսը նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները: