ԱՄՆ Արկանզաս նահանգում սուպերմարկետում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ
Քաղաքացին կրակ է բացել Արկանզաս նահանգի սուպերմարկետներից մեկում, ինչի հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ: Եվս 10 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան՝ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին տեղեկացրել է Արկանզաս նահանգի ոստիկանությունը:
Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կասկածյալը ևս վիրավորվել է:
Վիրավոր քաղաքացիներից մի մասի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք: