Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափեց ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում 147-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի հետ:

Մեկնարկային քառորդում Հայաստանի հավաքականը առավելություն ստացավ հաշվի մեջ` 26:19: Ընտրանին պահպանեց առաջատարի դիրքը նաև երկրորդ քառորդում` 45:21:

Վերջին երկու քառորդներում էլ Գվատեմալային չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ, և Հայաստանի ընտրանին ընկերական մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց 89:57 հաշվով:

Հունիսի 23-ին Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի թիմի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930