Բաժիններ՝

Մոսկվան և Փհենյանը համաձայնագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ:

Նոր համաձայնագիրը կփոխարինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև 1961, 2000 և 2001 թվականներին ստորագրված հիմնարար փաստաթղթերին:

Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ընթացքում համաձայնագիրն անվանել է «հիմնարար փաստաթուղթ, որը կլինի երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը»:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով ռուս-կորեական բանակցություններից, ինչպես նաև Պուտինի և Կիմ Չեն Ընի երկարատև առանձնազրույցից հետո։

Պուտինը Հյուսիսային Կորեա է այցելում 24 տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրան դիմավորել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։

Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս