Էռնեստ Օգաննեսյանը իր հետ տանում է աստղը․ «Քո պատկերը»՝ Տարվա երգ
Էռնեստ Օգաննեսյանի երկրպագուները գոհ են․ սիրելի երգիչը արժանացավ «Տարվա երգ» մրցանակին՝ փայլելով հայկական շոու բիզնեսի ամենահնչեղ երաժշտկան բեմում։
Մարզահամերգային մեծ դահլիճն ամփոփում էր տարին՝ արժանին մատուցելով արտիստներին, որ հասցրել են հիթեր մատուցել երկրպագուներին ու գրանցել նոր հաջողություններ սոցիալական հարթակներում։ Ամենավառ ու հայտնի աստղերը նույն տոնական բեմում ներկայանում էին հայկական թոփ երաժշտական կատարումներով։
Բազմահազարանոց հանդիսատես ու բուռն ավացիաներ․ լուսային և վիզուալ ժամանակակից էֆեկտների ներքո բեմում փայլում էր Էռնեստ Օգաննեսյանը՝ իր «Քո պատկերը» երգով, որը յութուբյան ալիքում գրանցել է 12 միլիոնից ավել դիտումներ։
Հետաքրքրական էր, որ հանդիսատեսը երգչի հետ հավասարապես երգում էր երգը, որը հաճախ կարելի է լսել Երևանյան փողոցներում։ Դե իսկ, յուրահատուկ պարային կատարումը լրացնում և ավելի ամբողջական էր դարձնում «Տարվա երգը»։
Հայաստանի սահմաններից դուրս բազմաթիվ շրջագայություններով հանդես եկող այս արտիստը, որ Հայաստանում ակտիվ գործունեություն է սկսել ծավալել ոչ այնքան վաղ անցյալում, կարճ ժամանակում հասցրել է ոչ միայն գրավել հայ հանդիսատեսի սրտերը իրար չկրկնող ու իրար հաջորդող հիթերով, այլև հանդես գալ մենահամերգներով, որոնց տոմսերը սպառվում են հաշված ժամերի ընթացքում։ Դա էր պատճառը, որ Էռնեստը պլանավորված մենահամերգի հաջորդ օրը կրկնեց մենահամերգը՝ ընդառաջ գնալով հայաստանյան հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքների։
Ամբողջ տարվա ընթացքում բուռն երաժշտական գործունեության լավագույն գնահատականը 2023 թվականի դեկտեմբերին 3-ին կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխության ամենացանկալի ու ամենահնչեղ մրցանակն էր, որը առիթ է տալիս պնդելու, որ Էռնեստի մատուցած երաժշտությունը և յուրահատուկ տեմբռը գրավել է հայկական շոու բիզնեսի իր ուրույն տեղը։
Աննա Մարգարյան