Բաժիններ՝

Կիևը 98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն է ստացել. Պենտագոն

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի երկրները Կիևին ավելի քան 98 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են փոխանցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Ես հպարտ եմ, որ այս կոնտակտային խումբը 2022 թվականի փետրվարից ի վեր ավելի քան 98 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային անվտանգության բնագավառում», – հայտարարել է Օսթինը Բրյուսելում կոնտակտային խմբի հանդիպման բացմանը:

Օսթինը շնորհակալություն է հայտնել Շվեդիային 1,23 միլիարդ դոլարի խոշոր ռազմական օգնության համար, ինչպես նաև Բելգիային՝ մինչև 2028 թվականը 30 F-16 կործանիչ Կիևին մատակարարելու հանձնառության համար, ինչպես նաև այս տարի լրացուցիչ 1 միլիարդ դոլար տրամադրելու համար։ Պենտագոնի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Իսպանիային՝ ավելի շատ հակաօդային պաշտպանության հրթիռներ ուղարկելու հանձնառության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս