Բաժիններ՝

Ուժի մեջ է մտել Լեհաստանի և Բելառուսի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումը

Բելառուսի հետ Լեհաստանի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 13-ին: Այդ մասին հաղորդում է RMF24 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հրամանը։

«Ընդունված լուծումները՝ պաշտոնական գործողությունների վայրում կողմնակի անձանց ներկայության սահմանափակմամբ, նպատակ ունեն ապահովել ինչպես կողմնակի անձանց, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների, սահմանապահների ու զինծառայողների անվտանգությունը, ինչպես նաև սահմանափակել մաքսանենգների խմբերի ակտիվությունը, որոնք նպաստում են անօրինական միգրացիային», – RMF24-ը քաղվածք է մեջբերում Լեհաստանի ՆԳՆ որոշումից։

Ըստ կանոնակարգի՝ բուֆերային գոտու երկարությունը կկազմի 60,67 կմ, լայնությունը՝ 200 մետրից մինչև 2 կմ։ Բուֆերային գոտում տեղաշարժի և գտնվելու սահմանափակումներ են մտցվել Բելառուսին սահմանակից Պոդլյաշիեի վոևոդության 27 բնակավայրերում։ Բուֆերային գոտին ստեղծվել է 90 օրով, սահմանափակիչ միջոցառումները կարող են երկարաձգվել:

Բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումն ընդունվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից՝ վերջերս սահմանին անօրինական միգրանտի կողմից լեհ զինվորի սպանությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս