![](/banners/BeFunky-design.jpg)
Վլադիսլավ Ա.-ն հետախուզվում էր Բելառուսի իրավապահների կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/kalanq.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Բաթում-Երևան չվերթի ինքնաթիռի թռիչքից առաջ գծային բաժին է տարվել և ձերբակալվել 27-ամյա Վլադիսլավ Ա.-ն: Նա փետրվարի 1-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: