Բաժիններ՝

Մամիկոն Ղարիբյանը շախմատի Մ20 տարեկանների ԱԱ-ի առաջատարն է

Հայաստանը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է:

Վերջին խաղափուլից առաջ տղաների պայքարում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 10 հնարավորից ունի 8 միավոր և առաջնության միանձնյա առաջատարն է։ Առաջատարից կես միավորով հետ է մնում գրոսմայստեր Էմին Օհանյանը:

Աղջիկների պայքարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի 8.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս