Բաժիններ՝

Բասկետբոլի ընտրանին 3×3 Եվրոպայի առաջնությունում պարտություններ է կրել

Հայաստանի բասկետբոլի թիմը մասնակցեց Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կայացած 3×3 Եվրոպայի առաջնությանը:

Խաղային առաջին օրը Հայաստանը պարտվեց Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականներին, իսկ խաղային երկրորդ օրը պարտություն կրեց Ալբանիայի և Կոսովոյի թիմերից:

Մինչև 19 տարեկան բասկետբոլիստների Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Արեգ Վաթյանի գլխավորությամբ: Այս մրցաշարին մասնակցելով՝ Հայաստանն առաջին վարկանիշային միավորները վաստակեց։

Վերջին անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930