ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ-ի հայկական համագումարի ղեկավար կազմն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/1139186.jpg)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: