Բաժիններ՝

Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են

Լոռու և Տավուշի մարզերում Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են: Զեկուցելով աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին՝ այս մասին Կառավարության հունիսի 6-ի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: Հիմա այնտեղ շինարարություն է իրականացվում, դա այդ 7 բնակավայրի համար է իրականացվում, որպեսզի կարողանանք ոչ միայն հետիոտնային կամրջով ապահովել հաղորդակցությունը, այլ նաև ավտոմոբիլային տարբերակով, ինչը շատ կհեշտացնի աշխատանքները: Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են»:,- նշեց նա

Նախարարի խոսքով՝ երկաթուղու աշխատանքն օր առաջ վերսկսելու համար ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երեկվանից բացվել է Մ6 ճանապարհը, շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930